ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Եվրոպայի լիգայի կիսաեզրափակիչում՝ «Արսենալ», «Զալցբուրգ», «Ատլետիկո» և «Մարսել»

Եվրոպայի լիգայի կիսաեզրափակիչում՝ «Արսենալ», «Զալցբուրգ», «Ատլետիկո» և «Մարսել»
13.04.2018 | 11:52

ՈւԵՖԱ-ի Եվրոպայի լիգայի մրցաշարի կիսաեզրափակիչում հանդես գալու իրավունք նվաճեցին անգլիական «Արսենալ», ավստրիական «Զալցբուրգ», իսպանական «Ատլետիկո» և ֆրանսիական «Մարսել» ակումբները:


Քառորդ եզրափակիչի՝ հինգշաբթի օրվա պատասխան հանդիպումներում «Արսենալը» Մոսկվայում 2:2 ավարտեց հանդիպումը ԲԿՄԱ-ի հետ (առաջին հանդիպումը՝ 4:1), «Զալցբուրգ»-ը սեփական հարկի տակ 4:1 հաշվով հաղթեց Հռոմի «Լացիո»-ին (առաջին խաղը՝ 2:4), Մադրիդի «Ատլետիկո»-ն Լիսաբոնում 0:1 հաշվով պարտվեց «Սպորտինգ»-ին (2:0), Մարսելում դաշտի տերերը 5:2 հաշվով առավելության հասան գերմանական «Լայպցիգ»-ի նկատմամբ (0:1): Կիսաեզրափակիչի զույգերը կորոշվեն ուրբաթ օրը, վիճակահանությամբ:

Դիտվել է՝ 1536

Մեկնաբանություններ